Google-ում զանգվածային կրճատումների տակ են հայտնվել միլիոնատերերը

Google-ում զանգվածային կրճատումների տակ են հայտնվել միլիոնատերերը

Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայիի որոշմամբ զանգվածային կրճատումների տակ հայտնված 12 հազար աշխատակիցների թվում են նաև տարեկան մոտ 1 մլն դոլար աշխատավարձ ստացողները։ 

«Նրանցից ոմանք, որոնք կորցրել են աշխատանքը, բարձր ցուցանիշներ են ունեցել աշխատանքային ատեստացիաներում կամ զբաղեցրել են ղեկավար պաշտոններ՝ վաստակելով տարեկան 500 հազարից մինչև 1 մլն դոլար»,- պատմել են Google-ի մենեջերները ՝ պայմանով, որ իրենց անունները չեն հրապարակի։

Նշվում է, որ կրճատումները վերաբերում են կորպորացիայի գրեթե բոլոր ընկերություններին և ստորաբաժանումներին՝ սկսած Google Cloud-ից և Chrome-ից մինչև Android և որոնողական համակարգի հետ կապված խմբեր։

2022 թվականի հունվարին հայտնել էին, որ Google-ի չորս ղեկավարների աշխատավաձը բարձրացվել է մինչև 1 միլիոն դոլար, ինչպես նաև նրանք բաժնետոմսերից լրացուցիչ օպցիոններ էին ստանում:

Աղբյուրը՝   panorama.am