Հայկական օճառի արտադրությունը 13.1 տոկոսով աճել է

Հայկական օճառի արտադրությունը 13.1 տոկոսով աճել է

2022 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13.1 տոկոսով աճել է օճառի արտադրությունը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանում նախորդ տարվա 11 ամիսներին արտադրվել է 807.7 տոննա օճառ, իսկ 2021 թ-ի նույն ժամանակահատվածում՝  714.1 տոննա օճառ:

Վիճակագրության համաձայն՝  Հայաստանում 16.1%-ով ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը:

Մասնավորապես, 2022թ-ի հունվար նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 6 821.0 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2021թ-ի նույն ժամանակահատվածում՝ 5 876.2 տոննա:
 

Աղբյուրը՝   panorama.am