Շոկոլադի, հրուշակեղենի և պաղպաղակի արտադրությունը շարունակում է նվազել

Շոկոլադի, հրուշակեղենի և պաղպաղակի արտադրությունը շարունակում է նվազել

Շոկոլադի, հրուշակեղենի, ինչպես նաև պաղպաղակի արտադրությունը նվազել են։ Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։

 ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2022 թվականի հունվար-նոյեմբերին շոկոլադի և շաքարե հրուշակեղենի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.3%-ով՝ կազմելով  7 հազար 971.8 տոննա։ 2021 թվականի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 8 հազար 597.3 տոննա շոկոլադ։

Տորթերի, հրուշակների (պիրոժնիներ), ալյուրե թարմ (ոչ երկարատև պահման) այլ հրուշակեղենի, թխվածքաբլիթի, մեղրաբլիթի և համանման արտադրատեսակների արտադրությունն էլ նվազել է 37%-ով` կազմելով 7 հազար 758.34 տոննա։

2022թ-ի  հունվար-նոյեմբերին 35.6%-ով նվազել է պաղպաղակի արտադրությունը։

Ըստ վիճակագրության՝  այդ ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 8 հազար 753.2 1 լիտր պաղպաղակ, իսկ 2021թ-ի նույն ժամանակահատվածում՝ 13 հազար 592.7 լիտր։

Աղբյուրը՝   panorama.am