Վահան Քերոբյանն ընդունել է իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների

Վահան Քերոբյանն ընդունել է իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների
Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։
Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, զարգացման միտումները՝ միաժամանակ ընդգծելով արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնման, նոր ներդրումների ներգրավման կարևորությունը։
Այնուհետև հյուրերի հետ քննարկվել են ներդրումային ծրագրերի նախագծերը, որոնք վերաբերում են ջերմատնային տնտեսությունների և խոզաբուծության ոլորտներին։
Հայաստանում նախատեսվում է կազմակերպել հազարի ջերմոցային արտադրություն։
Նախարարը ներկայացրել է նաև գյուղատնտեսական նշանակության հողերի կոնսոլիդացիայի փորձնական ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների մոտ։