Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին

Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին, այդ թվում՝ Գորիսի ենթապատվիրակության և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ներկայացուցիչներին։
Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարն առանձնակի կարևորել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը և գործուն ներկայությունը համայնքում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել վերջին երկու տարիների ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար։
Գ․ Փարսյանը պատրաստակամություն է հայտնել գործադրել հնարավոր բոլոր ջանքերը այդ փոխգործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները ներկայացրել են 2022 թվականին իրականացված բազմաբնույթ աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաշվետվություն, ինչպես նաև խոսել 2023 թավականի հեռանկարային ծրագրերի մասին։
Քննարկվել են տարբեր ոլորտներում առկա կարիքները, ԿԽՄԿ-ի կողմից դրանց իրականացման հնարավորություններն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները։