Լոռու մարզում ՏՏ և ԲՏ ոլորտներով հետաքրքրված անձանց համար միջոցառում կանցկացվի

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և DataArt Հայաստանը՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» (Armenia Workforce Development Activity) ներքո կազմակերպում են «Բաց դռների օր»՝ Լոռու մարզում Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց համար։
Միջոցառումը կկայանա հունվարի 26-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:
Միջոցառումը հնարավորություն կտա միմյանց հետ ծանոթանալու, DataArt Հայաստանի կողմից առաջարկվող հնարավորությունների մասին տեղեկանալու, և, ընդհանուր առմամբ, հետաքրքիր մասնագիտական քննարկումներ ծավալելու համար։
Աղբյուրը՝ armenpress.am