Nissan-ը մարզակոշիկների դիզայնով ավտոմեքենա է կառուցել

Nissan-ը մարզակոշիկների դիզայնով ավտոմեքենա է կառուցել

Nissan-ը մարզակոշիկներ արտադրող New Balance ընկերության հետ Ճապոնիայում թողարկել է Kicks քրոսովերի հատուկ տարբերակը, որի արտաքին տեսքը կրկնում է մարզակոշիկների դիզայնը, հաղորդում է ճապոնական Nissan կայքը։

Մեքենայի թափքը վերստեղծում է թավշակաշու հյուսվածքը, որից պատրաստվում են New Balance 327 մոդելի մարզակոշիկները, ինչպես նաեւ դրանց ներբանները։ New Balance-ի լոգոտիպը տեղադրված է քրոսովերի աջ կողմում, ձախ կողմում տեղադրված է հատուկ տարբերակի անվանումը։ 

Ավտոմեքենան ցուցադրվելու է Տոկիոյում Nissan-ի պատկերասրահում, որը գտնվում է Գինզա հեղինակավոր շրջանում։

Բացի այդ, ավտոարտադրողը մրցույթ է հայտարարել, որի ընթացքում խոստանում է Nissan Kicks ավտոմեքենայի խաղարկությունն անցկացնել այն մարդկանց շրջանում, ովքեր քաղաքի փողոցներում կլուսանկարեն եւ կհրապարակեն Nissan Kicks 327 Edition-ը։ 

Աղբյուրը՝   news.am