Լոռու մարզում թափուկ վառելափայտից օգտվել է ավելի քան 3560 շահառու

Լոռու մարզում թափուկ վառելափայտից օգտվել է ավելի քան 3560 շահառու
2022 թ.-ի ընթացքում Լոռու մարզի անտառտնտեսության մասնաճյուղերում պլանային և այլ հատումները կազմել են 16.607 մ3:
 Այդ ընթացքում մթերվել և մարզի ազգբնակչությանն անվճար տրամադրվել է 25.402 մ3 թափուկ վառելափայտ: Թափուկ վառելափայտից օգտվել է 3562 շահառու:
Հայտնաբերված ապօրինի հատումները կազմել են 2810 ծառ՝ 2024 մ3 ընդհանուր ծավալով:
 Հաշվետու ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և այլ կազմակերպությունների միջոցներով մարզում իրականացվել են շուրջ 282 հա անտառտնկման, 800 հա նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների խնամքի և լրացման աշխատանքներ, 37 հա տարածքի վրա բնական վերաճին օժանդակման միջոցառումներ, շուրջ 15 կմ ցանկապատման աշխատանքներ, ինչպես նաև Թեղուտի անտառվերականգնման ծրագրով Շնող համայնքում հիմնվել է 25 հա պտղատու այգի:
Իրականացվել են նաև նախկինում կառուցված ցանկապատերի վնասված հատվածների վերանորոգման աշխատանքներ: Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար ծախսվել է շուրջ 550 մլն. դրամ, ստեղծվել է 630 ժամանակավոր աշխատատեղ:
Լոռու մարզի վնասակար ազդեցության ենթարկվող համայնքներին ՀՀ պետական բյուջեի կողմից տրամադրված գումարներով Շնող համայնքում տեղադրվել են արևային էներգիայով ինքնալիցքավորվող լուսատուներ:
Ծրագրի փաստացի արժեքը կազմել է 4 մլն. 680 հազար դրամ: