Մարտին Ռուսաստանից կարող է հեռանալ Ingenico վճարային տերմինալների խոշոր մատակարարը. ՌԲԿ

Մարտին Ռուսաստանից կարող է հեռանալ Ingenico վճարային տերմինալների խոշոր մատակարարը. ՌԲԿ

2023թ. մարտին ռուսական շուկայից կարող է հեռանալ բանկային քարտերի ընդունման վճարային տերմինալների խոշոր մատակարարը՝ Ingenico ընկերությունը։

Ապրիլի սկզբին ընկերության ղեկավարությունը նախատեսում է դադարեցնել POS-տերմինալների աջակցությունը երկրում, տեղեկացրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Վճարային քարտերի ընդունման տերմինալների խոշոր արտադրողներից մեկը՝ Ingenico ընկերությունը, կարող է հեռանալ Ռուսաստանից 2023թ. մարտին, ՌԲԿ-ին ասել են վճարային շուկայի երեք աղբյուրներ։ Ընկերությունը նախատեսում է Ռուսաստանից հեռանալ մարտի 1-ին, երկրում աշխատակիցների հետ պայմանագրերը գործում են մինչեւ փետրվարի 15-ը։

Ընկերությունը նախատեսում է POS-տերմինալների տեխնիկական աջակցությունն իրականացնել մինչեւ մարտի վերջ»,- նշվել է հրապարակման մեջ։

Խոշոր խաղացողի հեռանալը կարող է բացասական ազդեցություն ունենալ վճարային տերմինալների ռուսական շուկայի վրա։ Ingenico-ի բաժինն այս հատվածում կազմում է մոտ 50 տոկոս։ Ռուսական մի շարք խոշոր բանկեր ակտիվորեն օգտվում են արտասահմանյան մատակարարի ծառայություններից։ Այդ ֆինանսական կազմակերպություններից են ՎՏԲ-ն, «Սբերբանկը» եւ «Պրոմսվյազբանկը», նշվել է հոդվածում։

Աղբյուրը՝   news.am