ՌԴ–ն խստացրել է միգրացիոն քաղաքականությունը՝ 2023թ հունվարի 1–ից ՌԴ աշխատանքի մեկնած ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները, պետք է 43․5 % հարկ վճարեն

ՌԴ–ն  խստացրել է  միգրացիոն քաղաքականությունը՝  2023թ հունվարի 1–ից  ՌԴ աշխատանքի մեկնած ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները,  պետք է 43․5 % հարկ վճարեն

 Հատկապես վերջին տարիներին ՌԴ –ն պարբերաբար խստացնում է իր միգրացիոն քաղաքականությունը։ Սակայն, Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը չի նվազում։ Ավանդաբար արտագնա աշխատանքի մեկնող մարզ համարվող Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Տիգրան Բաղդասարյանը գրեթե ամեն տարի արտագնա աշխատանքի է  մեկնում։ Ասում է՝ հիմնականում վարորդ է աշխատում։

Վստահեցնում է՝ Հայաստանում մոտ երեք անգամ ավելի քիչ են վճարում, անգամ՝ դրամի՝ մոտ 20 տոկոս  արժևորման պայմաններում։ Հինգ անդամից բաղկացած ընտանիքի տղամարդը ejc.am–ի հետ զրույցում  ասում է, որ  չնայած ՌԴ–ն խստացրել է միգրացիոն քաղաքականությունը, բայց  այնտեղ  աշխատելիս խնդիրներ չի ունենում, մեկնելուց առաջ, անպայման, իրավաբանի հետ է խորհրդակցում։ Այս տարի կմեկնի արտագնա աշխատանքի , թե ՞ ոչ  դեռ չի որոշել։ Բայց Հայաստանում այդպես էլ աշխատանք չի  փնտրում։ Ասում է՝  այստեղ կաշխատի․, եթե 400 հազար դրամ վճարեն։ Համեմատելով՝ ՌԴ–ի ու ՀՀ–ի աշխատանքային պայմանները՝ վստահեցնում է՝  այստեղ  աշխատանքային պայմաններն  ավելի խիստ են ու անմարդկային։

  Աշխատանք կա, աշխատող չկա

Միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային ծառայության տնօրեն Զոհրաբ Շահինյանը ejc.am–ի հետ զրույցում հակառակն է պնդում․ «աշխատանք կա, աշխատող չկա»,– ասում է։  Նոր տվյալներ չունեն, բայց 2012–2013 թվականների հետազոտական տվյալներն  է մեջբերում։  Իրենց մոտ  աշխատանք փնտրողների թիվը՝ կազմում է  900 հոգի է։  Նրանցից քչերն են, սակայն,  աշխատանքի առաջարկի դեպքում համաձայնում աշխատել։   «Տպավորություն է, որ աշխատանք փնտրողները հիմնականում հարցաթերթիկ են լրացնում։ Ունենք տարբեր մասնագետների պահանջարկ՝ բանվոր, վարորդ, մենեջեր, խոհարար, հավաքարար»,– արձանագրում է։

Զոհրաբ Շահինյանը  կարծում է, ոչ որ մարդիկ Հայաստանում չեն ուզում աշխատել։ Օրինակ է բերում․ «ՌԴ գնացողը, եթե, իքս գումար է վաստակում, ընթացիկ ծախսերը հանելով, իր հետ տուն է բերում գումարի կեսը։  Նա ավելի շատ կվարձատրվի, եթե մնա՝ իր հայրենիքում աշխատի։ Չգիտեմ՝  ՌԴ բուրմունքը ինչպիսին է,որ գնում են»։  Միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային ծառայության տնօրենի վստահեցմամբ,  Մարտունու տարածաշրջանում շինարարական լայնածավալ աշխատանքներ են ու չեն կարողանում 8–10 հազար դրամով աշխատող գտնել։ Դա ամսական կտրվածքով 300 հազար դրամ է  կազմում։ Դժվար ՌԴ–ում այդքան վաստակեն։      

ՌԴ–ն պարբերաբար փոխում է միգրացիոն քաղաքականությունը՝  հիմնականում խստացնելով այն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ  ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը ejc.am–ի հետ զրույցում ընդգծում է՝  2023թ հունվարի 1–ից ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները, որպես օտարերկրացիներ, ՌԴ–ում պետք է ՌԴ քաղաքացիներին հավասար հարկ վճարեն։ Նախկինում դրանք ավելի ցածր էին։ Այժմ՝ խոստացված իրական աշխատավարձի 435 տոկոսը պահվելու է որպես հարկ։ Սա այս տարվա միակ փոփոխությունը չէ։  Հաջորդը, ըստ փորձագետի, ԵԱՏՄ երկրների քաղաքացիների երկար տարիների պայքարի արդյունք է։  Վերաբերում է  միայն ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին։ ՌԴ մուտք գործելիս անհրաժեշտ է լրացնել  միգրացիոն քարտ, որն ունի  «այցի նպատակ» բաժին։ Այստեղ անձինք նշում են, թե ինչո՞ւ են մուտք գործում ՌԴ։ «Աշխատանք» չնշողները, պարզապես աշխատել  չէին կարող։ Աշխատանքի թույլտվություն ստանալու համար  նախկինում նրանք պետք է ՌԴ տարածքից դուրս գային, նորից մուտք գործեին ու միգրացիոն քարտի համապատասխան բաժնում լրացնեին։  Այժմ միայն ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները հնարավորություն ունեն միգրացիոն քարտում նշված   բոլոր այլ նպատակներ տողերում փոփոխություն կատարել՝ նշելով «աշխատանք»  բաժինը՝ առանց սահմանը հատելու։  Բայց ըստ փորձագետի,  եթե նշել են  «աշխատանք», ապա այն չեն կարող փոխել այլ նպատակի՝ օրինակ, «մասնավոր այց», «ուսանող»։

2022 թվականի ինն ամսում ՌԴ–ում միգրացիոն հաշվառման է կանգնել   ՀՀ   394 917 քաղաքացի   (2021–ին՝ 437 276),   նրանցից  262 555–ը  մեկնել են աշխատելու  նպատակով  ( 2021–ին՝ 298 801),  85 694–ն ունեցել են աշխատանքային կամ քաղիրավական պայմանագիր (2021-ին՝ 112 348),  ՌԴ  քաղաքացիություն է ձեռք բերել  32 788–ը (2021–ին՝ 34 145)։