ՄԱԿ-ը Թուրքիայում գնաճի զգալի նվազում եւ տնտեսության աճ է կանխատեսել
Գնաճը Թուրքիայում տարեվերջին կնվազի՝ հասնելով 42,4 տոկոսի, տնտեսությունը 3,7 տոկոսի աճ կունենա, տեղեկացրել է Dünya թերթը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական դրությունը եւ հեռանկարները» զեկույցին։
2024թ. գնաճը կդանդաղի մինչեւ 13,5 տոկոս, իսկ թուրքական տնտեսության աճը կկազմի 3,5 տոկոս, կանխատեսել է ՄԱԿ-ը։
Տարեկան գնաճը Թուրքիայում 2022թ. դեկտեմբերին դանդաղել էր՝ հասնելով 64,27 տոկոսի նոյեմբերի 84,39-ից, ավելի վաղ տեղեկացրել էր վիճակագրության ազգային ինստիտուտը (ТUIK)։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ տարեկան կտրվածքով ամենից շատ թանկացել են բնակարանները եւ կոմունալ ծառայությունները (79,83 տոկոս), ինչպես նաեւ ոչ ալկոհոլային խմիչքները (77,9 տոկոս) եւ տրանսպորտային ծառայությունները (54,5 տոկոս)։
Աղբյուրը՝ news.am