Կփոխհատուցվեն Ջերմուկի հյուրանոցների կոմունալ ծախսերը
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Ջերմուկին աջակցելու ծրագիրը։
Ջերմուկում սեպտեմբերյան ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողները կառավարության որոշմամբ կոմունալ ծախսերի փոխհատուցում կստանան։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ռազմական գործողությունների հետևանքով մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։
Աղբյուրը՝ shabat.am