Հայաստան ուղարկված դրամական փոխանցումների ծավալը կազմում է մոտ 4 մլրդ դոլար. փորձագետ

Հայաստան ուղարկված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 4 մլրդ դոլար։ Այս մասին հունվարի 26-ի տեսակամրջի ժամանակ ասել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
Նա տեղեկացրել է, որ անցած տարի ավելացել էին հանրապետություն ուղարկված մասնավոր դրամական փոխանցումների ծավալները։
«Ինչպես եւ առաջ, արտերկրից դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 60 տոկոսը ստացվում է Ռուսաստանից։ Այդ գումարները հիմնականում ներդրվում են բանկային հատվածում»,- ավելացրել է Մանասերյանը։
Փորձագետը պարզաբանել է, որ այդ միջոցների հաշվին տրվում են վարկեր, որոնք, իրենց հերթին, դրական ազդեցություն են ունենում Հայաստանի գործարար ակտիվության վրա։
Աղբյուրը՝ news.am