Չնայած եղանակային պայմաններին Արարատ համայնքում շինարարական եռուզեռ է

Չնայած եղանակային պայմաններին Արարատ համայնքում շինարարական եռուզեռ է
Մասնավորապես՝ Ավշար բնակավայրում շարունակվում է մանկապարտեզի կառուցման և դաշտամիջյան ճանապարհներին բետոնե կիսախողովակների տեղադրման աշխատանքներ:
Սուրենավան բնակավայրում ընթանում են ասֆալտապատման, ոռոգման ջրագծերի և նոր գազատարի կառուցման աշխատանքներ։
Գազատարի կառուցման աշխատանքները շարունակվում են նաև Արմաշ բնակավայրում։
Բացի նշված շինարարական ծրագրերից, այս տարի բոլոր բնակավայրերում մեկնարկելու են մի շարք այլ բարեկարգման ծրագրեր ի նպաստ մեր համայնքի շենացման և զարգացման։