Նվերներ ստացան Լոռու մարզի սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 200 երեխաներ

Նվերներ ստացան  Լոռու մարզի սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 200 երեխաներ
ՌԴ Պյատիգորսկ քաղաքի հայ համայնքի «Միասին ուժ ենք» հայկական նախաձեռնության ղեկավար Քրիստինա Մարգարյանի և նրա բարերար համախոհների շնորհիվ այսօր նվերներ ստացան Լոռու մարզի սոցիալապես անապահով ընտանքիների շուրջ 200 երեխաներ: Նրանց համար նաև միջոցառում էր կազմակերպվել՝ մուլտհերոսների մասնակցությամբ:
Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, պատասխանատու պաշտոնյաներ:
Բարերարն իր ծրագիրն իրագործելու համար դիմել էր Լոռու մարզպետարան: Համապատասխան մասնագետները տրամադրել էին կարիքավոր ընտանիքների երեխաների տվյալները և նրանց հրավիրել ուրախ միջոցառման: Տոնական ցերեկույթի ընթացքում, ուրախ մուլտհերոսների օգնությամբ երեխաներն ստացան իրենց նվերները՝ նոր և տաք հագուստ բարերարի կողմից:
Նման ծրագրեր բարեգործն իրականացրել է նաև Տավուշի մարզում և Երևանում: Քրիստինա Մարգարյանի ջանքերով դեռևս 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Հայաստան և Արցախ է ուղարկվել մեծաքանակ հումանիտար օգնություն:
- Այն ժամանակ մենք մեր զինվորների կողքին էինք, այժմ կարիքավոր երեխաների, ծրագիրը շարունական է- իր խոսքում ասաց բարերարը:
Միջոցառման ընթացքում փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը Լոռու մարզում բարեգործական ծրագրեր իրականացնելու և արդյունավետ համագործակցության համար «Միասին ուժ ենք» հայկական նախաձեռնության ղեկավար Քրիստինա Մարգարյանին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից պարգևատրեց շնորհակալագրով: