Արևմտյան մաքսատուն-վարչությանը հատկացված տարածքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Կարգո» բեռնային համալիրում Արևմտյան մաքսատուն-վարչությանը հատկացված տարածքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Արդյունքում՝ կազմակերպությունների, ֆիզիկական անձանց սպասարկումն իրականացվում է մեկ հարկում, մեկ պատուհանի սկզբունքով, ներդրվել է նաև հերթերի ավտոմատ կառավարման համակարգ։
Բարեփոխումների արդյունքում 300 քաղաքացու փոխարեն այժմ օրական սպասարկվում է շուրջ 700 քաղաքացի: Իսկ նախկինում 6 ժամ տևող գործարքներն այժմ իրականացվում են առավելագույնը կես ժամում։
Աղբյուրը՝ shabat.am