Կլիմայի փոփոխությունը եւ պարենի գործարքի հնարավոր խափանումը սպառնում են հացահատիկի շուկային

Կլիմայի փոփոխությունը եւ պարենի գործարքի հնարավոր խափանումը սպառնում են հացահատիկի շուկային

Հացահատիկի գլոբալ շուկան կարող է հայտնվել կլիմայի փոփոխության եւ պարենի գործարքի հնարավոր խափանման սպառնալիքի առջև։

Հրապարակման մեջ նշվել է, որ ցորենի գործարքը հիմնական դեր է խաղացել աշխարհում գների իջեցման գործում։ Սակայն, վերլուծաբանների կարծիքով, այն կարող է խափանվել, ինչը կհանգեցնի պարենի գների հերթական թռիչքի։

Թերթի տվյալներով՝ գլոբալ շուկային սպառնում է նաեւ կլիմայի փոփոխությունը։ Խոսքն օվկիանոսի մակերեսի սառչելու մասին է Խաղաղ օվկիանոսի հասարակածային ջրավազանի կենտրոնական եւ արեւելյան հատվածներում, ինչը փոխում է մթնոլորտի, մասնավորապես քամու, ճնշման եւ տեղումների շրջանառությունը։ Փորձագետները նշել են, որ Լա Նինյա օվկիանոսային եւ մթնոլորտային երեւույթը, որն առանց այդ էլ ընթանում է աննախադեպ ձեւով՝ երեք տարի անընդմեջ, այս տարի կարող է կործանարար ազդեցություն ունենալ ամբողջ աշխարհում։

Վերլուծաբանները համեմատել են ցորենի գործարքի ապագան «մեկ շարժիչով թռիչքի» հետ։ Խոսքն այն մասին է, որ քանի դեռ շարժիչն աշխատում է, իրավիճակը համեմատաբար կայուն կլինի։ Սակայն բավական է, որ այն կանգ առնի՝ եւ կարող են առաջ գալ լուրջ խնդիրներ։

Աղբյուրը՝   news.am