ԵԱՏՄ երկրները կքննարկեն գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագրի նախագիծը

ԵԱՏՄ երկրները կքննարկեն գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագրի նախագիծը

ԵԱՏՄ երկրների վարչապետները Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կքննարկեն գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին համաձայնագրի նախագծի նախապատրաստումը։

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլի շուկայի կարգավորման մասին համաձայնագրի նախագծի աշխատանքները, միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի նախապատրաստումը, դիտարկել նախագծային գործունեության ոլորտները ԵԱՏՄ տարածաշրջանային զարգացման ինստիտուտներում: 

Աղբյուրը՝   shabat.am