Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

2022թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և տարեվերջին կազմել է 8.3%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 9.5%:

2022 թվականի վերջին համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը շարունակվել է: Համաշխարհային գնաճը ևս նվազում է՝ պայմանավորված որոշ հումքային և պարենային ապրանքների գների նվազմամբ: