Արթիկ համայնքում ձյան տեղումները շարունակվում են, ձյան մաքրման աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են

Արթիկ համայնքում ձյան տեղումները շարունակվում են, ձյան մաքրման աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են
Կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ, մարզում փակ ճանապարհներ չկան։
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային, ներհամայնքային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են և երթևեկելի։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։