Կլիմայի փոփոխությունն ավելի մեծ սպառնալիք է մարդկության համար, քան միջուկային զենքը. Բայդեն

Կլիմայի փոփոխությունն ավելի մեծ սպառնալիք է մարդկության համար, քան միջուկային զենքը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ կլիմայի փոփոխությունն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում մարդկության համար, քան միջուկային զենքը։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

«Եթե մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը չսահմանափակվի մինչև 1.5 աստիճան Ցելսիուսի սահմաններում, ապա մարդկությունն, իրական խնդիր կունենա: Այն մարդկության համար ներկայացնում է ամենալուրջ գոյութենաբանական սպառնալիքը, որին մենք երբևէ բախվել ենք, ներառյալ՝ միջուկային զենքը», - ասել է Բայդենը:   

Աղբյուրը՝   shabat.am