Փետրվարի 1-ից նշանակվող նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակով

Փետրվարի 1-ից նշանակվող նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակով

Փետրվարի 1-ից ընտանեկան/սոցիալական նպաստների վճարման, անձի ֆունկցիոնալության գնահատման և Հայփոստից կենսաթոշակի անկանխիկ վճարման գործընթացներում փոփոխություններ են իրականացվում։ Այս մասին ejc.am-ին  հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 

1. Առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն անձի ֆունկցիոնալության գնահատում։

2․ ՀՀ բոլոր քաղաքներում, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում փետրվարի 1-ից հետո նշանակվող (ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված ցանկացած փոփոխություն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում) ընտանեկան, սոցիալական նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակով:

3․Ազգային օպերատորը՝ Հայփոստն այլևս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի․ Հայփոստը կշարունակի իրականացնել միայն կանխիկ եղանակով վճարումներ։