Լարսում շատ լավ վիճակ է, ոչ մի հերթ չկա, բոլոր մեքենաներն անցնում են շատ արագ. Քերոբյան

Լարսում շատ լավ վիճակ է, ոչ մի հերթ չկա, բոլոր մեքենաներն անցնում են շատ արագ. Քերոբյան

Լարսում շատ լավ վիճակ է, ոչ մի հերթ չկա, բոլոր մեքենաներն անցնում են շատ արագ եւ կարող եմ ասել՝ բավականին շատ մեքենաներ են անցնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով, դա հաջողվեց հաղթահարել ենթակառուցվածքների կառուցմամբ, որը կարելի է ասել, իր եւ իր ռուս գործընկեր Մաքսիմ Շիշետնիկովի հունիսի 11-ին տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածությունների իրականացման արդյունքն է:

«Հիմա միակ անհանգստացնող բանը եղանակային պայմաններն են, բայց հիմա կառուցվում է նոր թունել Վրաստանի տարածքում, որը շրջանցելու է Վրաստանի բարձր լեռնային շրջանները»,-ասաց նախարարը:

Աղբյուրը՝   news.am