ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ։  Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար բեռով ավտոմեքենաների շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ։

Նաև նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է բանակցություններն ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմեքենաների անխոչընդոտ երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։

Աղբյուրը՝   armenpress.am