Հայաստանի ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան մասնագիտական աճի հնարավորություն է ընձեռել իր աշխատակիցներին

Հայաստանի ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան մասնագիտական աճի հնարավորություն է ընձեռել իր աշխատակիցներին

8 բորտուղեկցորդներ հնարավորություն են ստացել վերապատրաստվել ավագ բորտուղեկցորդի որակավորում ձեռք բերելու համար՝ մասնակցելով ավիաընկերության կողմից կազմակերպված մի շարք տեսական դասընթացների, որոնց հաջորդել են ստուգողական թռիչքները:

Արդյունքների ամփոփումից հետո ավագ բորտուղեկցորդի որակավորում է ստացել 8 աշխատակից:

Հայկական ազգային ավիաուղիներ հանդիսանալով՝ Ֆլայ Արնան վերահաստատում է իր առաքելությունը, այն է՝ նպաստել Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացմանը: 2022 թվականի հուլիսից առ այսօր ավիաընկերությունը վերապատրաստել է ավելի քան 56 բորտուղեկցորդների:

 Ֆլայ Արնան  հետեւողականորեն ներդրում է կատարելու մարդկային կապիտալում՝ նպաստելով Հայաստանում ավիացիայի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, ինչպես նաև ավիացիայի ոլորտի սիրահարների նոր սերնդի զարգացմանը։