Սկսվում են Երասխ բնակավայրի սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի շինարարական աշխատանքները

Սկսվում են Երասխ բնակավայրի սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի շինարարական աշխատանքները
Սույն թվականի փետրվարի 1-ին, ժամը 12:00-ին Արարատ քաղաքի մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի ունեցավ հասարակական լսումներ <<Ջի Թի Բի Սթիլ>> ՍՊԸ-ի կողմից՝ Երասխ բնակավայրում սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի նախնական գնահատման հայտի վերաբերյալ: (վերջին 4-րդ փուլ)
Ներկայացվեց, որ նախատեսվում է Երասխ բնակավայրում գտնվող 1.5 հա նախկինում խախտված , պահեստարանների տարածքում իրականացնել սև մետաղի ջարդոնի վերամշակում և դրանից ստանալ Fe-415, Fe-500, Fe-550 մակնիշի ամրաններ և աղացների գնդեր, որի կարևորությունը հիմնավորվեց նրանով, որ այսօր ՀՀ-ում շահագործվող երկաթի հանքեր չկան, սակայն պողպատից ստացվող արտադրանքի պահանջարկը հանրապետությունում գնալով աճում է։ Ինչը կախված է նաև հանրապետությունում շինարարական ծավալի աննախադեպ աճի հետ , որի համար անհրաժեշտ հիմնական նյութերից մեկը հանդիսանում է որակյալ և մատչելի գներով ամրանի (արմատուրայի) ձեռքբերումը։ Ամրանը Հայաստանը հիմնականում ձեռք է բերում Ռուսաստանից, Ուկրաինայից, Պարսկաստանից և ընդամենը որոշ քանակն է արտադրվում Հայաստանում։
Այս նախագծով համայնքի սահմանամերձ Երասխ բնակավայրում կստեղծվի նոր 250 աշխատատեղ , ընդ որում աշխատանքի ընդունվելու առաջնահերթությունը կտրվի նախևառաջ Երասխ գյուղի բնակիչներին, այնուհետև մոտակա բնակավայրերի բնակիչներին, որի համար ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն ընկերության և համայնքի միջև։
Գործարանում աշխատողները կունենան բժշկական ապահովագրություն :
Ընկերությունն արդեն իսկ մինչ նախագծի իրականացումը համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում սկսել է գյուղում խաղահրապարակի և ֆուտբոլի դաշտի շինարարությունը։
✅Այս ծրագրով նախատեսված է նաև Երասխ բնակավայրում կազմակերպել պրոֆտեխնիկական ուսումնարանի հիմնում, որտեղ կպատրաստվեն տարբեր մասնագետներ , նախագծվող և մարզի այլ ձեռնարկություններում աշխատելու համար։
Նախագիծը կարևորվեց նրանով , որ նոր աշխատատեղերի ստեղծումը մեր համայնքում սոցիալական հիմնահարցերի լուծման տեսանկյունից շատ կարևոր է և կարևոր է նաև ցանկացած նախատեսվող և կազմակերպվող արտադրության պարագայում բացառել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։
Այսպիսով , դիտարկվելով բոլոր պայմանների առկայությունը, համայնքը որոշեց հավանություն տալ ներկայացված հայտին։