Տարեկան գնաճը Թուրքիայում հունվարին գերազանցել է 57 տոկոսը

Տարեկան գնաճը Թուրքիայում հունվարին գերազանցել է 57 տոկոսը

Տարեկան գնաճը Թուրքիայում հունվարին հասել է 57,68 տոկոսի։ Ուրբաթ օրն այս տվյալներն է նշել Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը։ Անցած տարվա դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել էր 64,27 տոկոս։

Միեւնույն ժամանակ, Գնաճի վերլուծության անկախ խմբի տվյալների համաձայն՝ այն հասել է 121,62 տոկոսի։

Թուրքիայի իշխանությունները 2020թ. դեկտեմբերից իրականացնում են այսպես կոչված նոր տնտեսական քաղաքականություն, որտեղ շեշտը դրվում է թուրքական լիրայի ամրապնդման վրա։ Սակայն ազգային արժույթի փոխարժեքը դոլարի հանդեպ վերջին ամիսներին զգալի իջեցում չի գրանցել։

Աղբյուրը՝   news.am