Ճապոնիան 170 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայի վերականգնման համար

Ճապոնիան 170 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայի վերականգնման համար

Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինային տրամադրել է 170 միլիոն դոլարի դրամաշնորհ՝ կրիտիկական ենթակառուցվածքների վերականգնման համար, ասվում է Ուկրաինայի կառավարության կայքում։

«Ճապոնիայի կառավարությունը 170 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել Ուկրաինայի վերականգնման համար։ Միջոցները կուղղվեն արտահերթ վերականգնման ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ կրիտիկական ենթակառուցվածքների վերականգնմանը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Կիևի և Տոկիոյի միջև դրամաշնորհային համաձայնագրի կնքման գործում որպես միջնորդ է հանդես եկել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA)։

Ակնկալվում է, որ Ճապոնիայի կառավարության կողմից հատկացված միջոցները կուղղվեն ճապոնական ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանն Ուկրաինայի վերականգնման համար։

Աղբյուրը՝   tert.am