Խոյ համայնքը հյուրընկալեց ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին

Խոյ համայնքը հյուրընկալեց  ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին
Այսօր՝ սույն թվականի փետրվարի 3-ին Խոյ համայնքը հյուրընկալեց ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին և նրա գլխավորությամբ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին, ովքեր այցելեցին Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղ՝​ գնահատելու 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ​ իրականացված խմելու ջրի ցանցի անցկացման աշխատանքները:
Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը և Ծաղկալանջ գյուղի վարչական ղեկավար Գևորգ Պողոսյանը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին ներկայացրեցին ավարտված և արդեն շահագործման հանձնված աշխատանքները:
Աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի արդյունքում հիմնանորոգվել, վերակառուցվել է խմելու ջրի ցանցը՝ 9 կմ երկարությամբ։ Շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովվել է 322 տնային տնտեսություն։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 94.440.000 ՀՀ դրամ, որտեղ համայնքի մասնաբաժինը կազմել է 40%՝ 37.776.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 60%-ը՝ 56.664.000 դրամը վճարել է պետությունը։
Բնակիչները համայնքի ղեկավարին և մարզպետին իրենց գոհունակությունը հայտնեցին կատարված աշխատանքների համար և հավելեցին, որ մեծ ոգևորվածությամբ սպասում են հետագա ծրագրերի՝ Ծաղկալանջ գյուղի 13-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ փողոցների գազաֆիկացման աշխատանքների իրականացմանը։