Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի կողմից հայերի նոր ցեղասպանության ևս մեկ ահազանգ է հնչեցրել

Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի կողմից հայերի նոր ցեղասպանության ևս մեկ ահազանգ է հնչեցրել

Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է, հայտարարել է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը: Կառույցը բազմիցս զգուշացրել է, որ այս շրջափակումն Ադրբեջանի ղեկավարության ավելի լայն ցեղասպան նպատակների մի մասն է, որին աջակցում է նրա հավատարիմ դաշնակց Թուրքիան, ինչպես նաև Բաքվի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության գործողությունների շարունակությունն է։ Այս մասին գրում է․

Լեմկինի ինստիտուտը խիստ մտահոգված է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և հռետորաբանության գլոբալ հետևանքներով, որոնք միանգամայն անպատիժ քարոզվում են ամբողջ աշխարհում: Այս տեսակի ատելության հրահրումը պետք է հետաքննվի, այլ ոչ թե անտեսվի տեղական և ազգային իշխանությունների կողմից:  

Աղբյուրը՝   shabat.am