Հնդկական նավթավերամշակման գործարանները ռուսական նավթի համար սկսել են վճարել էմիրաթական դիրհամով. Reuters

Հնդկական նավթավերամշակման գործարանները ռուսական նավթի համար սկսել են վճարել էմիրաթական դիրհամով. Reuters

Հնդկական նավթավերամշակման գործարաններն ԱՄՆ դոլարի փոխարեն սկսել են վճարել Դուբայում տեղակայված թրեյդերների միջոցով գնվող ռուսական նավթի մեծ մասի համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Արեւմտյան պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ, չեն ճանաչվում Հնդկաստանի կողմից, եւ ռուսական նավթի գնումներն ամեն դեպքում կարող են չխախտել դրանք, սակայն բանկերն ու ֆինանսական հաստատությունները զգուշություն են ցուցաբերում անկանխիկ վճարումների նկատմամբ, որպեսզի ակամայից չխախտեն Ռուսաստանի դեմ սահմանված շատ միջոցներ, նշում են ԶԼՄ-ները: 

Հնդկաստանից նավթավերամշակողները եւ առեւտրականները մտահոգված են, որ նրանք կարող են չկարողանալ շարունակել դոլարային գործարքների հաշվարկները, հատկապես, եթե ռուսական նավթի գինը գերազանցի դեկտեմբերին G7-ի եւ Ավստրալիայի կողմից սահմանված շեմը։

Դա ստիպել է առեւտրականներին փնտրել վճարման այլընտրանքային եղանակներ, որոնք կարող են նաեւ օգնել Ռուսաստանի ջանքերին՝ ապադոլարացնել իր տնտեսությունը՝ ի պատասխան արեւմտյան պատժամիջոցների:

Հնդկական նավթավերամշակման գործարանների՝ Դուբայի բանկերի միջոցով դիրհամով ռուսական նավթի համար առեւտրականներին վճարելու նախկին փորձերը ձախողվել են՝ ստիպելով նրանց վերադառնալ ամերիկյան արժույթի։

Այնուամենայնիվ, Հնդկաստանի պետական բանկը ներկայումս կատարում է այդ վճարումների հաշվարկները դիրհամով, հայտնում են Reuters-ի աղբյուրները։

Հնդկաստանի պետական բանկը, որն ունի արտասահմանյան մասնաճյուղեր, այդ թվում ՝ ԱՄՆ-ում, ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից։