Հայաստանի որդեգրած ՏՏ զարգացման մոդելը հնարավոր է առաջ տանել ԵԱՏՄ հարթակում. Ենգիբարյան

Նրա դիտարկմամբ` Հայաստանը նախկինում արդեն իսկ տեխնոպարկեր է ստեղծել Գյումրիում, Վանաձորում և մեր գիտական պոտենցիալը օգտագործվել է, որպեսզի փոքր կազմակերպությունների միջոցով ստեղծվեն միջավայրեր, արժեքներ, պրոդուկտներ, որոնց շնորհիվ հնարավոր է դուրս գալ արտաքին աշխարհ։
Ենգիբարյանի կարծիքով` աշխարհում տեղի ունեցող դինամիկ փոփոխությունները հանգեցրել են նրան, որ ՏՏ համակարգերի համագործակցությունը դարձել է առաջնահերթություն, և դա չի վերաբերում միայն ԵԱՏՄ–ին։ Այսօր աշխատուժը շարժվում է այնտեղ, ուր հաճելի է ապրել ու ստեղծագործել։
Ենգիբարյանի պնդմամբ` Հայաստանը նույնպես պետք է գնա այդ ճանապարհով և առաջարկի առավել բարենպաստ պայմաններ տեղում արարելու համար։
«ՏՏ ոլորտում համակարգերը ոչ թե պետք է սուր կերպով մրցակցեն, այլ համագործակցեն։ Հայաստանն իհարկե շահեկան դիրքում է հայտնվել, քանի որ առաջատար բազմաթիվ մասնագետներ ու կազմակերպություններ Ռուսաստանից ժամանել են մեզ մոտ, բայց մենք չպետք է բավարարվենք եղածով, այլ ավելի նպաստավոր տեղեկատվական միջավայր առաջարկենք մեր գործընկերներին։ Վերջին 20 տարիների աշխատանքը ծնել է մի միջավայր, որ աշխարհի լավագույն մասնագետները Հայաստանը դիտարկում են տեղափոխվելու վայր»,– ասաց Ենգիբարյանը։
ՌԴ վարչապետն Ալմաթիում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ ԵԱՏՄ տարածքում համատեղ թվային նախաձեռնությունների իրականացման համար լավ մասնագետներ են անհրաժեշտ, և կարևոր է, որ եվրասիական տարածքում այնպիսի կադրային քաղաքականություն վարվի, որը կնպաստի պրոֆեսիոնալների պատրաստմանը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am