ԵՄ-ը կոչ է անում Վրաստանին աջակցել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին ավիացիայի ոլորտում
DW-ի հաղորդմամբ, վրացական Netgazeti պարբերականին տված հարցազրույցում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Պետեր Ստանոն նշել է, որ ԵՄ-ը կոչ է անում Վրաստանին միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին ավիացիայի ոլորտում, ինչը նշանակում է, որ Վրաստանը չպետք է վերսկսի ավիահաղորդակցումը Ռուսաստանի հետ։
Նա նաև զգուշացրել է, որ հակառակ դեպքում հնարավոր է՝ Վրաստանը հայտնվի պատժամիջոցների տակ։
Աղբյուրը՝ b24.am