Նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում 7,7 մագնիտուդով

Նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում  7,7 մագնիտուդով

Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 59 կմ հյուսիս-արևելք 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Վերջին 24 ժամվա ընթացքում սա Թուրքիան ցնցած երկրորդ ուժգին երկրաշարժն է:

Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 6 մագնիտուդով հետցնցում:

Նոր ցնցումների հետևանքով զոհերի և ավերածությունների մասին դեռևս ոչ մի տեղեկություն չի հաղորդվում:

Փետրվարի լույս 6-ի  գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 912 մարդ, վիրավորվել 5385 մարդ:

Աղբյուրը՝   armenpress.am