Թուրքիայում եւս մեկ օդանավակայան երկրաշարժի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Թուրքիայում եւս մեկ օդանավակայան երկրաշարժի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Ադանա օդանավակայանը որոշել է դադարեցնել աշխատանքն ավերիչ երկրաշարժերի պատճառով, հայտնում է թուրքական DHA գործակալությունը։

Հաղորդվում է, որ օդանավակայանը փակվել է՝ մինչ նոր որոշում կայացնելը։ Օդանավակայանի փակմանը նախորդել են առավոտյան 7,7 մագնիտուդով եւ ցերեկը 7,5 մագնիտուդով երկրաշարժերը։ Թուրքիայում, վերջին տվյալներով, աղետի հետեւանքով զոհվել է ավելի քան 900 մարդ։

Երկրաշարժը բազմաթիվ զոհեր ու ավերածություններ է առաջացրել նաեւ Իրաքում եւ Սիրիայում, իսկ ցնցումները զգացվել են նաեւ Լիբանանում։

Աղբյուրը՝   news.am