Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 73 կմ հյուսիս- արևմուտք, 4.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա:

Ավելի վաղ կրկին երկրաշարժ էր գրանցվել Արևելյան Թուրքիայում՝ 5.5 մագնիտուդ հզորությամբ , երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել էր 10 կմ խորության վրա:

Փետրվարի լույս 6-ի  գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 912 մարդ, վիրավորվել 5385 մարդ:

Աղբյուրը՝   armenpress.am