ԵՄ-ում ակնկալում են, որ պատժամիջոցների պատճառով օրական 300 մլն եվրոյով կնվազեն էներգապաշարների վաճառքից ՌԴ-ի եկամուտներ

ԵՄ-ում ակնկալում են, որ պատժամիջոցների պատճառով օրական 300 մլն եվրոյով կնվազեն էներգապաշարների վաճառքից ՌԴ-ի եկամուտներ

Եվրամիությունն ակնկալում է, որ էներգապաշարների վաճառքից Ռուսաստանի եկամուտը կարող է կրճատվել օրական 300 միլիոն եվրոյով այն պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանվել են` ի պատասխան Ուկրաինայում ստեղծված իրադրության։ Նման պնդմամբ հանդես է եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իսպանական La Vanguardia թերթում հրապարակված հոդվածում:

«ԵՄ-ն նաև աշխատում է պատժամիջոցների 10-րդ փաթեթի վրա, և ընդամենը մի քանի ամսում մենք արդեն նվազեցրել ենք մեր կախվածությունը ռուսական էներգակիրների ներկրումից: Ռուսական նավթը վաճառվում Է Brent-ի նկատմամբ 40 դոլար դիսկոնտով, և ակնկալվում Է, որ Էներգիայից նրա օրական եկամուտն 800 միլիոն եվրոյից կնվազի մինչև 500 միլիոն եվրո այն բանից հետո, երբ այս ամսին ուժի մեջ մտնեն մեր վերջին միջոցները», - նշել է նա:

«Ոմանք փաստարկներ կբերեն, թե ավելի մեծ քանակությամբ զենքը կերկարաձգի պատերազմը և կմեծացնի հետագա էսկալացիայի վտանգը, և որ միակ լուծումը դիվանագիտական ​​բանակցություններն ենե, - նշել է Բորելը: Նա պնդել Է, որ Եվրոպան միշտ «ընկալումով կմոտենա յուրաքանչյուրին, ով լրջորեն ձգտում է» հակամարտության «արդարացի դադարեցման» բանակցությունների միջոցով, իսկ Ռուսաստանը մինչև հիմա պարզորոշ հասկացրել է», որ մտադիր է այսուհետ Էլ շարունակել ռազմական գործողություններն Ուկրաինայում։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև հիշեցրել է, որ Եվրամիությունը Կիևին ցուցաբերում է ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման ամենամեծ օգնությունը։ Փետրվարի 5-ից Եվրամիությունը Մեծ յոթնյակի (G7) և Ավստրալիայի հետ համատեղ սահմանել Է ծովով փոխադրվող ռուսական նավթամթերքի գների սահմանափակումներ՝ 100 և 45 դոլար մեկ բարելի դիմաց՝ կախված դրանց կատեգորիայից։

Սահմանաչափերը կգործեն արևմտյան բիզնեսի և Արևմուտքի կողմից վերահսկվող լոգիստիկ ընկերությունների և տարածքների համար: Բացի դրանից, փետրվարի 5-ից ԵՄ երկրներում ուժի մեջ է մտել ծովային ճանապարհով ռուսական նավթամթերքի մատակարարման արգելքը, որը համաձայնեցվել էր անցյալ տարվա հունիսին։ Նավթի մատակարարումները խողովակաշարերով սահմանափակված չեն:

Աղբյուրը՝   armenpress.am