Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։
Մաստարա-Լանջիկ-Մարալիկ ճանապարհահատվածը և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները բքի պատճառով դժվարանցանելի են։
Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների մաքրման և մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 17 միավոր տեխնիկա։