Վաչե Տերտերյանը աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործընկերների հետ

Վաչե Տերտերյանը աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործընկերների հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, բյուջետային աջակցության վարկի ներգրավման շրջանակում փասթաթղթերի փաթեթի կազմման նպատակով, աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործընկերների հետ։ 

Հանդպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության և ինստիտուցիոնալ բարեփոխումների գծով իրակացվելիք քայլերը՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

Քննարկվել են նաև Եվրասիական բանկի աջակցությամբ իրականացվող «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ակնկալվող արդյունքները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է ՏԿԵ նախարարության կողմից իրակացված մի շարք ծրագրերի մանրամասները և շեշտել է դրանց արդյունավետությունը և կարևորությունը:

ԿԶԵՀ բյուջետային աջակցության վարկի ծրագրային խմբի ղեկավար Տիգրան Կոստանյանը կարևոր համարելով նման հանդիպում-քննարկումը՝ նշել է, որ հիմնական նպատակը որոշակի հարցերի, ձևակերպումների վերաբերյալ հստակություն ունենալն է: 

Վաչե Տերտերյանի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ քննարկում ունենալ՝ ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից ներկայացվող հստակ առաջարկներով: 

Հանդիպման ժամանակ քննարկել են կարևոր նշանակություն ունեցող այլ հարցեր: