Եվրասիական տնտեսական հանձնաժողովը երկարացրել է զրոյական մաքսատուրքի գործողության ժամկետը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը երկարացրել է զրոյական մաքսատուրքի գործողության ժամկետը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան ներառյալ մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ը երկարացրել է ներկրման զրոյական մաքսատուրքերի գործողության ժամկետը որոշ տեսակի կոնտեյներների համար (Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային տեսականու կոդ 8609 00 900 9), նշվել է ԵՏՀ առեւտրային բլոկի հաղորդագրությունում։

Ավելի վաղ այս նախաձեռնությամբ հանդես էր եկել Ռուսաստանը։

«Մաքսատուրքի զրոյացումը նպատակ ունի թույլ չտալ ԵԱՏՄ կոնտեյներային պարկի կրճատում արեւմտյան լոգիստիկ ընկերությունների մի մասի հեռանալուց հետո։ Մաքսային-սակագնային կարգավորման այս միջոցի գործողության ժամկետի երկարացումը կապահովի ապրանքի ժամանակին առաքումները, ինչպես նաեւ Հեռավոր Արեւելքի նավահանգիստներում դրանց բեռնումը»,- հանձնաժողովի որոշումը մեկնաբանել է ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը, որի խոսքերը մեջբերվել են հաղորդագրությունում։

Նա նշել է, որ ներկայում ԵԱՏՄ տարածքում արտադրվող կոնտեյներները ձեռք են բերում միության մասնակից երկրներն ամբողջ ծավալով, սակայն առկա պահանջմունքը մինչեւ վերջ չի ապահովվում։

Ինչպես նշվել է,  2022թ. ապրիլին ԵՏՀ կոլեգիան որոշում էր ընդունել տոկոսադրույքի ժամանակավոր զրոյացման մասին 2022թ. մարտի 28-ից մինչեւ 2022թ. սեպտեմբերի 30-ը, հետո սեպտեմբերին այդ որոշումը երկարացվեց մինչեւ 2023թ. փետրվարի 28-ը։

Առանց զրոյացման հաշվառման ներկրման մաքսատուրքի չափը կոնտեյներների համար կազմում է մաքսային արժեքի 10 տոկոսը։ 

Աղբյուրը՝   news.am