Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել «վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը»

Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել «վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը»
Այս մասին այսօր Բեռլինում Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը։
«Կարևոր է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը հնարավորինս շուտ հանվի։ Ադրբեջանն ու Ռուսաստանը այստեղ պարտավորություններ ունեն։ Մարդասիրական հասանելիությունը բացարձակ առաջնահերթություն է։ Մեզ պետք են քայլեր դեպի խաղաղություն»,-ասել է նա՝ խոսելով ամբողջ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Նա հավելել է, որ այնտեղ հումանիտար իրավիճակը բարդ է, և «մեկ օրում լուծում գտնել չի կարելի»։
Աղբյուրը՝   artsakhpress.am