Visa-ն SWIFT համակարգում փորձարկել է կայուն կրիպտոարժույթներով փոխանցումները

Visa-ն SWIFT համակարգում փորձարկել է կայուն կրիպտոարժույթներով փոխանցումները

Visa առաջատար վճարային օպերատորը միջբանկային փոխանցումների SWIFT համակարգում փոձարկել է կայուն կրիպտոարժույթներով փոխանցումները։ Այս մասին տեղեկացրել է ընկերության կրիպտոտեխնոլոգիական բաժնի ղեկավար Քուի Շեֆֆիլդը։ Նա նշել է նաև, որ Visa-ն այժմ կենտրոնացած է կրիպտոարժույթներ – արտարժույթներ փոխանակման միջազգային համակարգի կայացման ուղղությամբ։

Visa-յում ցանկանում են հասնել այն բանին, որ փոխանցման ընթացքում կայուն կրիպտոարժույթներից պետական արժույթների անցումը լինի նույնքան պարզ ինչպես հիմա դոլարի կամ եվրոյի դեպքում։

Փորձարկումն անց է կացվել Ethereum բլոկչեյնում գործարկված USDC թոքենի միջոցով։ SWIFT համակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ փոխանցումների արագությունը մնում է դանդաղ։

Աղբյուրը՝   b24.am