Երկրաշարժից հետո դադարեցվել է Ադրբեջանից նավթի արտահանումը

Թուրքիայում, Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով դադարեցվել է Ադրբեջանից նավթի արտահանումը Ջեյհանյան հոսքագծով։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ հոսքագծով օրական արտահանվում է 650 հազար բարրել նավթ։ Արտահանման դադարեցումը հանգեցրել է համաշխարհային շուկայում նավթի թանկացմանը։
Նշվում է, որ Ջեյհանյան տերմինալը չի գործի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հաշվվել երկրաշարժի հետևանքով կրած վնասները։ Այն գտնվում է էպիկենտրոնից 155 կմ հեռավորության վրա։
Աղբյուրները նշում են, որ անհրաժեշտության դեպքում նավթի փոխադրումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով կկրճատվի։
Աղբյուրը՝ panorama.am