Հալեպում վայրէջք է կատարել Հայաստանի կողմից երկրաշարժից տուժածների համար մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը

Հալեպում վայրէջք է կատարել Հայաստանի կողմից երկրաշարժից տուժածների համար մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը

Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Սիրիայի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ուղարկված օդանավը։ Այդ մասին ejc.am-ը տեղեկանում է Սիրիայում ՀՀ դեսպանությունից:

Նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ։

Հալեպի օդանավակայանում Հայաստանից ժամանած օդանավին դիմավորելու էին եկել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչները և այլ պաշտոնատար անձինք։