ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու պայմաններում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ փետրվարի 8-ին Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ:
«Ընտանիքի վերամիավորման նպատակով մեր միջնորդությամբ 17 անձ տեղափոխվել է Հայաստան»,- նշեց ԿԽՄԿ-ի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
ԿԽՄԿ միջնորդությամբ ընտանիքի վերամիավորման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվածների թիվն այս պահի դրությամբ 58 է:
Աղբյուրը՝ armenpress.am