Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի և Սիրիայի աղետի գոտիներում

Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի և Սիրիայի աղետի գոտիներում

 Հատուկ չվերթով փետրվարի 8-ին Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։

Ադիյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա և տարբեր տեղամասերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Հալեպ քաղաքում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում են երկու հերթափոխով. աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով։

Աղբյուրը՝    armenpress.am