Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանն Իրանը դեմ չէ

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանն Իրանը դեմ չէ

 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը Իրանը դեմ չէ:  «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողի հարցին՝ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

«Այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով»,- նկատեց դեսպանը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների լուծմանը՝ այն կարող է ապահովել անվտանգությունն ու խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության և քննարկումների վրա:

Աղբյուրը՝   armenpress.am