ԱՄՆ-ը 6 ամսով չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը 6 ամսով չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները 6 ամսով չեն տարածվի այն գործարքների վրա, որոնք վերաբերում են երկրաշարժի հետ կապված օգնության տրամադրմանը: Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից փետրվարի 9-ին հրապարակված լիցենզիայում։

«ԱՄՆ Գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը հրապարակել է Սիրիայի թիվ 23 ընդհանուր լիցենզիան, որը 180 օրով թույլ է տալիս իրականացնել երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված բոլոր գործարքները, որոնք հակառակ դեպքում կարգելվեին՝ համաձայն Սիրիայի դեմ պատժամիջոցների կանոնակարգիե, – նշված է փաստաթղթում: Ֆինանսական գերատեսչությունը պարզաբանել է, որ այս ռեժիմը կգործի մինչև 2023 թ. օգոստոսի 8-ը՝ ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 12:01-ը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա և Սիրիայից գումարների փոխանցմանը։

«Մինչ օտարերկրյա դաշնակիցները և հումանիտար ոլորտի գործընկերները համախմբում են ուժերը տուժածներին օգնելու համար, ես ցանկանում եմ հստակեցնել, որ ԱՄՆ պատժամիջոցները Սիրիայում չեն խոչընդոտի սիրիացիների կյանքերը փրկելու ջանքերին», – հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոն:

Աղբյուրը՝   armenpress.am