Երկրաշարժը կարող է հետաձգել Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը. Կրեմլ

Թուրքիայում բնական աղետը կարող է հետաձգել նոր գազային հանգույց ստեղծելու նախագծի իրականացումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ երկրաշարժը կարող է ստիպել երկրներին հետաձգել նախագիծը, սակայն այն ամեն դեպքում կյանքի կկոչվի:
Թուրքիան և Ռուսաստանը պատրաստվում են նոր գազային հանգույց ստեղծել, որը կարող է դառնալ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ եվրոպական պետությունների էներգիայի մատակարարման կետ։
Աղբյուրը՝ tert.am