Համաշխարհային բանկը 1,78 միլիարդ դոլար կհատկացնի երկրաշարժից տուժած Թուրքիային

Համաշխարհային բանկը 1,78 միլիարդ դոլար կհատկացնի երկրաշարժից տուժած Թուրքիային

Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտարարել է, որ 1,78 միլիարդ դոլար կհատկացնի Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու և օգնություն ցուցաբերելու համար։ 

«Համաշխարհային բանկն այսօր հայտարարել Է Թուրքիային արտակարգ օգնություն ցուցաբերելու և երկրի վերականգնման համար 1,78 միլիարդ դոլար հատկացնելու մասին», - ասվում է ՀԲ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀԲ-ն «նաև ձեռնամուխ Է եղել վնասների արագ գնահատմանը՝ աղետի մասշտաբները հասկանալու և վերականգնմանն ու վերակառուցմանը աջակցելու նպատակով առաջնահերթ ոլորտները որոշելու համար»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ,Արմենպրեսե-ը, ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում զոհերի թիվն առնվազն 18 342 է, վիրավորների թիվը՝ 74 242: 7,8 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը, որին հաջորդել են մի շարք հետցնցումներ, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։

Սիրիայում առնվազն 3377 մարդ է մահացել երկրաշարժից, այդ թվում՝ 2030 զոհ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում, 1347 զոհ՝ կառավարության կողմից վերահսկվող շրջաններում: Վիրավորների ընդհանուր թիվը 5245 է:

Աղբյուրը՝   armenpress.am